Search
Close this search box.

«Փաստ». «Սվոյ» չէին. Իրականում ինչու աշխատանքից ազատեցին փոխնախարարներին

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին աշխատանքից ազատելու պատճառը եղել է զուտ քաղաքական: Ի դեպ, դա փաստացի ակնարկել է նաև արդարադատության նախարարը՝ նշելով. «Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը: Սա քաղաքական թիմի, քաղաքական թիմով աշխատելու որոշում է»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, շրջանառվող այն տեղեկությունը, թե փոխնախարարներն ազատվել են, որովհետև Ամանորի տոներին չեն անսացել վարչապետի հորդորին և ՀՀ սահմաններից դուրս են նշել Նոր տարին, ընդամենը շղարշային պատճառաբանություններ են. փոխնախարարներն իրենց անմիջական վերադաս Արտակ Զեյնալյանին նախապես տեղեկացրել են այդ մասին:

Ստացվում է, որ երկու պրոֆեսիոնալ փոխնախարարները, որոնց ուսերին էին նախարարության կողմից ողջ օրենսդրական նախաձեռնություններն ու ընդհանուր փաթեթների կազմումը, իրենց պաշտոններից ազատվել են ընդամենը իշխանության թիմում «սվոյ» չլինելու պատճառով:

Նշենք, որ և՛ Քրմոյանը, և՛ Հովհաննիսյանը փոխնախարարներ էին նաև Կարեն Կարապետյանի վարչապետ եղած ժամանակ, ավելին՝ Քրմոյանը փոխնախարար է եղել դեռևս Հովիկ Աբրահամյանի օրոք»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL