Search
Close this search box.

«Ժողովուրդ». Գեներալը Մեղրիի զորամասի միջադեպին իր որդու մասնակցության շուրջ աղմուկից հետո չեղարկել է իր հանդիպումները

«Ժողովուրդ» թերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կիզակետում եղել է նաեւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին:

Հետաքրքիրն այն է, որ այս հրապարակումից հետո Տավարածյանը երեկ չեղյալ է հայտարարել իր հանդիպումները: Մասնավորապես, երեկ «Օրբելի» կենտրոնի կազմակերպված միջազգային գիտաժողովում նախատեսված էր նաեւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի ելույթը, սակայն վերջինս չէր ներկայացել, եւ նրա փոխարեն ելույթ էր ունեցել իր տեղակալը: Շատերի կարծիքով՝ Գենադի Տավարածյանը չէր եկել՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Please enter a valid URL