Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի թիվ 24 տան դիմաց Opel մակնիշի 35 AP 853 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Բախման հետևանքով գազատարից առաջացել է արտահոսք: Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը, դադարեցրել գազի արտահոսքը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմի» աշխատակիցները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: