ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Սարգսյանն օրերս գրառում էր արել այն մասին, որ դատապարտում է բռնությունը, որ իրականացվում է Օպերայի տարածքում: Ծավալուն այս գրառման տակ մեկնաբանություն է գրել նաև դարձյալ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ կիսելով գործընկերոջ մտահոգությունն ու գրելով, որ ինքն էլ վտանգ է զգում: