Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին: Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել: Նշենք, որ Մխիթարյանն «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է՝ շաբաթական 180 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձով: