Search
Close this search box.

10%-ով կբարձրանա զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձները. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում քննարկվում է 2018թ. հունիսի 1-ին հավանության արժանացած Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Հիմնական զեկուցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը շեշտում է. 2019թ. պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 մլրդ դրամով:

«Սա մոտ 90 մլն դոլլար է, այսինքն պետական եկամուտները 2019-ին կլինեն այսքանով ավել, քան նախատեսված էր Ազգային ժողովի կողմից ընդունված պետական բյուջեով»:

Վարչապետը սա աննախադեպ է համարում վերջին 9 տարիների համար:
Նա նաև նշեց, որ 2019 հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է Զինված ուժերի զինծառայողների աշխատավարձները: Իսկ 2019 սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրանալու է նաև հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձները: Խոսքը 38 000 ուսուցչի մասին է:

Կառավարությունում մտադիր են նաև իրականացնել 303 կմ ավտոճանապարհների նորոգում: Վարչապետը շեշտեց՝ սա չի վերաբերում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանը:

Please enter a valid URL