Հայկական առաջապահ ստորաբաժանումներն այսօր կասեցրել են հակառակորդի ինժեներական աշխատանքները:
Այսօր՝ ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։
ՀՀ ՊՆ-ում նշել են, որ չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։
Հայկական կողմից տուժածներ չկան։