Իրանի հարավային շրջաններում տեղատարափ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասնում է 19-ի, ևս 119 քաղաքացի վնասվածքներով հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը: Փողոցները վերածվել են վարարուն գետերի, ջուրը, քշել, տարել է տասնյակ մեքենաներ: Հորդառատ անձրևները կշարունակվեն մինչև այսօր երեկոյան, որից հետո, ըստ օդերևութաբանների, եղանակը կկայունանա: