Search
Close this search box.

ԱԱԾ-ն կհարցաքննի՞ Աշոտյանին՝ պարզելու, թե իր վարորդը իրականում ու՞մ «դաբրոյով» է 9 միլիոն ստացել

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ գլխավոր դատախազությունից և ԱԱԾ-ից յուրացման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։
Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտության վարչության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենին դրդել է 2011 թվականի փետրվարից 2016 թվականի մարտը որպես քոլեջի վարորդ հրամանագրել կրթության և գիտության նախկին նախարարի վարորդին։ Նա աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է 2,5 միլիոն դրամից ավելի աշխատավարձ։

Ձեռք բերված փաստական տվյալներով՝ քննության որոշակի փուլում հիմնավորվել է, որ 2009-2017 թվականների ընթացքում, տարբեր երեք պետական ոչ առևտրային կազմակերպություններից նախկին նախարարի վարորդի անվամբ փոխանցվել է ընդհանուր շուրջ 9 միլիոն դրամ և կես միլիոն դրամի վառելիք։Հարուցվել է քրեական գործ:

Հայտնի է, որ այդ ժամանակահատվածում, կրթության ու գիտության նախարար է աշխատել կարկառուն ՀՀԿ-ական Արմեն Աշոտյնաը: Եվ պատահական որևէ մեկը, թեկուզ և Աշոտյանի վարորդը, չէր կարող երեք տարբեր ուսումնական հաստատություններում աշխատավարձ ստանալ՝ առանց Աշոտյանի գիտության, որքան էլ որ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտության վարչության պետը ուզենար այսպես ասած լավություն աներ:

Եթե ուսումնական այդ երեք հաստատությունների տնօրենները պաշտոնական դիրք են չարաշահել ու գումարներ են դուրս գրել չաշխատող նույն վարորդի համար, ապա ինչպես է ստացվել, որ պաշտոնական դիրքը չարաշահել են ոչ թե հանուն իրենց, այլ հանուն Արմեն Աշոտյանի: Ենթադրվում է, որ Արմեն Աշոտյանի մատը խառն է այդ գործում, ինչը վերը նշված տնօրենների համար այսօր դժվար ապացուցելի կլինի : ԱԱԾ-ն արդյոք կհարցաքննի Արմեն Աշոտյանին:

Please enter a valid URL