«Ժամանակ» թերթը գրում է.
«Առաջիկայում ԱԺ-ում կարող է հայտնվել նախաձեռնություն, որի նպատակը արևային էներգետիկայի զարգացման հեռանկարի ապահովումն է:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական գազային լոբբինգի շահերը ապահովելու նպատակով ՀՀ-ում թաղեց վերականգնվող էներգետիկայի զարգացման ապագան՝ արևային էլեկտրակայաններից էներգիայի գնման սակագին սահմանելով 23 դրամը:
Համեմատության համար՝ Ուկրաինայում գործում է Կանաչ սակագին, ըստ որի՝ բնակչության արտադրած և ցանցին մատակարարած էլեկտրաէներգիան այդ երկրի բաշխիչ ցանցերը գնում են 13.04 եվրոցենտով՝ մոտ 73 դրամ:
Սրա նպատակը երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մեծացումն է, մինչդեռ Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար:
Եթե Հայաստանում ևս արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի համար սահմանվի ընդունելի սակագին, ապա հնարավոր կլինի շատ կարճ ժամանակահատվածում նվազեցնել կախվածությունը ռուսական գազից ու դրա շուրջ բիզնես անող օլիգարխիայից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: