«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, մի շարք պաշտոնյաների աշխատանքից լուրջ դժգոհություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հատկապես զայրացած է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վրա: Վերջինս պաշտոնավարման ողջ ընթացքում աչքի է ընկել միայն «կոկորդիլոս», «հեկտար», «մորքուրի հարս» թեմաներով:
Արդյունքում, ըստ կառավարության մեր աղբյուրների, վարչապետի համբերության բաժակը լցվել է. Փաշինյանը Սարգսյանին ու էլի մի քանի պաշտոնյաների զգուշացրել է, որ ինչքան էլ իր հետ քայլած լինեն, այսպես շարունակվել այլեւս չի կարող, այն է՝ նման կերպ աշխատելու պարագայում ներում չի լինելու»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: