Search
Close this search box.

Զինծառայողը վաշտի ննջարանում սեքսուալ գործողություն է կատարել քնած ծառայակցի նկատմամբ

1in.am-ը գրում է. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է ժամկետային զինծառայող Ս. Խ.-ի գործի դատական քննությունը:

1999 թվականին ծնված, կոչումով՝ շարքային Ս. Խ.-ն, ըստ մեղադրանքի, 2018 թվականի նոյեմբերի 18-ի կեսգիշերին՝ ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով վաշտի ննջարանում, «քուն» հրամանից հետո «սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու մոլուցքով, օգտագործելով կողքի մահճակալի երկրորդ հարկում համածառայող, շարքային Ա.-ի՝ քնած լինելու, անօգնական վիճակում գտնվելու հանգամանքից, անտեսելով վերջինիս կամքը, նույն ննջարանում նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ»:

Ս. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Ս. Խ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Տուժողը նշել է, որ Ս.-ից որևէ պահանջ, բողոք չունի:

Դատարանը հաշվի է առել, որ Ս. Խ.-ն ընդունել է մեղքը, զղջացել է, նախկինում դատապարտված չի եղել, ունի դրական ծառայողական բնութագրեր, պարգևատրվել է կրծքանշանով, երևանյան բուհերից մեկի դեկանի կողմից բնութագրվել է դրական:

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանն արձանագրել է, թե Ս. Խ.-ն «կանգնած է ուղղման ճանապարհին», նրա անձը հանրային ցածր վտանգավորություն ունի:

Ս. Խ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Please enter a valid URL