Search
Close this search box.

Երեւանում դանակահարված 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 24-ին «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Տուժածները են՝ Երևանի բնակիչներ Ռազմիկ Ղազարյանը, Վահագն Մալխասյանը և Գարուշ Ղազարյանը:

Մինչ բժիշկները պայքարում էին դանակահարված երիտասարդների կյանքի համար, Նոր-Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցից նշված կենտրոն են տեղափոխվել Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ Արսեն Գևորգյանը, Արթուր Մանուկյանը և Սարգիս Ղազարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք դանակահարվածների հարազատներն են, տան պատուհանից տեսել են, որ վիճաբանություն է տեղի ունեցել, իջել են բակ, որպեսզի պարզեն եղելությունը, այդ ժամանակ դանակահարողներից մեկը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նրանց:

Please enter a valid URL