ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգերին խաղաղության նախապատրաստելու ադրբեջանական հայեցակարգը: Անգամ չգիտեմ, թե ինչպես բնութագրել այս լուսանկարը: Եթե ավելի ստույգ արտահայտվեմ, ապա սա սյուրռեալիստական ֆիլմի կամ կատակերգական ներկայացման պաստառը չէ, այլ հայկական լեռներում զոհված ադրբեջանցի զինվորականների ծնողներն են։ Ես գիտակցաբար չեմ անդրադառնա այն հարցին, թե ինչպե՞ս և ինչո՞ւ ադրբեջանական զինվորները դարձան էժանագին «թնդանոթային մսացու» ադրբեջանական ղեկավարության համար և ի՞նչ էին իրենք կորցրել հայկական պետությունների սահմանների մոտ: Ինձ պարզապես հետաքրքրում է մի բան՝ մի՞թե այդ թշվառ կանայք չեն գիտակցում, որ նման քարոզչական տխմար տրամադրությամբ ուղղակիորեն ծաղրի են ենթարկում իրենց վիշտը: Թեև, ինչո՞ւ եմ զարմանում… նրանք արդեն իրենց ընտրությունը կատարել են այն ժամանակ, երբ չեն դիմադրել իրենց զավակներին հայկական լեռներում մեռնելու ուղարկելիս՝ հանուն ադրբեջանական ղեկավարության մարդակերական քմահաճույքների համար, ուստի ամեն ինչ արդար է»: