Երկու երեխա ամիսներ շարունակ մնացել են սպանության զոհ դարձած իրեն 4 հարազատների մարմինների հետ միասին Սվերդլովսկի շրջանի Պոլեվսկ բնակելի վայրում: Pastinfo-ի փոխանցմամբ՝ հաղարդում է Life Shot-ը:
ԻՆչպես պարզվել է, զանգվածային սպանությունը տեղի է ունեցել վեճի հետևանքով: Նախնական տվյալներով՝ երիտասարդ զույգը հրավիրել է եղբորը, կնոջ մորը և նրա քրոջը երկու փոքրիկ երեխայի հետ միասին: Տղամարդկանց միջև ծագած վեճից հետո տան տերը մորթել է աներձագին: Միջադեպի բոլոր վկաները սպանվել են՝ ողջ թողնելով միայն երեխաներին:
Երեք զոհերի մարմինները թաքցրել են նկուղում, որտեղ նրանց հետ միասին պահել են նաև երեխաներին:
Չորորրդ սպանվածը ընտանիքի ընկերն էր, ով ժամանել էր՝ վատ բան կանխազգալով: Նրա դին պահվել է պահարանում:
Նշվում է, որ մարդասպանների հետքը իրավապահ մարմիններին գտնել հաջողվել է միայն դեպքից մեկ ամիս անց: Այդ ամբողջ ընթացքում հանցագործներն ապրել են մի տան մեջ սպանվածների հետ միասին:
Ձերբակալումից հետո փոքրիկներին տեղափոխել են մանկատուն: