««Սանիթեքի» աշխատանքը գնահատում եմ ոչ բավարար: Ընկերությանը նկատողություններ է արվում, ասվում է՝ ինչ պետք է արվի: Ամենօրյա աշխատանքով մեր կոմունալ վարչությունն ապացույցներով, լուսանկարներով ուղարկում է իրենց սխալները, որ իրենք ուղղեն»,-այսօր համապետական շաբաթօրյակի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Անդրադառնալով այլ օպերատորի հարցին, քաղաքապետը նշեց. «Երկրորդ օպերատոր ներգրավելու համար, պետք է այս օպերատորի հետ խզվի պայմանագիրը, մենք այդ պրոցեսի մեջ ենք: Եթե ուղղակի խզենք՝ մեծ տուգանքներ կլինի քաղաքի վրա, դրա համար իրավունք չենք վերապահում ուղղակի խզելու: Ընթացակարգով պետք է խզենք, որ ստացվի»,- ասաց քաղաքապետը: