Search
Close this search box.

Մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90 ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:
Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են:
Հ.Գ. Ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող»:

Ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնել է.«Մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90 ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել, սպաներն էլ չեն թողել…Ու իրենց հետ փորձել են ներքաշել այլ զինվորների, որոնց հանել են ըմբոստության»:

Տեսանյութը՝ այստեղ

Please enter a valid URL