Search
Close this search box.

Կառավարությունը մերժել է ԲՀԿ խմբակցության՝ քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունը

Վերջին 10 օրերի ընթացքում ՀՀ Կառավարությունը մերժել է ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացված՝ քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու և գործատուների օրինական շահերի ապահովմանն ուղղված մեկ օրենսդրական նախաձեռնությունները:

Նախագծերի բովանդակությունը հանրությանը մանրամասն ներկայացնելու նպատակով կատարում եմ բացառապես ուղիղ եթերով հրապարակային բանավեճի առաջարկ։

Ակնկալում եմ առաջարկի ընդունում կառավարությունից կամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում նախագծերին դեմ արտահայտված պատգամավորներից՝  իրենց մատնանշած հեռուստաընկերությունում՝  իրենց նախընտրած ձևաչափով:  Չէ՞ որ կառավարությունը պետք է գործի հրապարակային:

Սպասում եմ արձագանքի…

Please enter a valid URL