Razm.info կայքը գրում է.
Պաշտպանության նախարարությունը քննարկում է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետայինների ծառայության ժամկետը կրճատելու հարցը։
Այս մասին այսօր կառավարության նիստին ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա նաև ասել է, որ զուգահեռ քննարկվում է նաև մարտական հերթապահության չընդգրկված ժամկետայինների ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը»։
Նշենք, որ այս պահին քաղաքացիները Հայաստանի զինված ուժեր զորակոչվում են 2 տարով։