Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի որոշումներով փոխնախարարներ են ազատվել աշխատանքից

Կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 22-ի որոշումներով՝ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Նշենք, որ նրանց հնարավոր աշխատանքից ազատվելու մասին խոսվում էր դեռեւս հունվար ամսին։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պատճառների թվում է ամանորյա տոները ընտանիքների հետ արտերկրում անցկացնելը։

Please enter a valid URL