Այսօր տեղի ունեցավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բնապահպանների բողոքը, որ տարածքը սեյսմակայուն չէ, անտեղին է: «Այստեղ գրունտային հողեր չունենք։ Մեր մասնագետները մասնագիտական հիմնավորմամբ կարող են պատասխանել այս հարցին։ Իսկ բնապահպանական տեսանկյունից բոլոր փաստաթղթերը տեղին են»,- հավաստիացրեց ՀԿ-ի նախագահը:
Արսեն Քարամյանը խորհուրդ տվեց բնապահպաններին հարակից տարածքի չորացած այգիներով զբաղվել:
Ինչո՞ւ է բարձրացել բնակարանների տոկոսադրույքը հարցին ի պատասխան ՀԿ-ի նախագահն ասաց, որ վարկավորման պայմանները բարդացել են՝ նախկին 7,5 տոկոսի փոխարեն հիմա 10 տոկոս է: