Իմ կողմից հանձնարարական է եղել, որ ամեն վարչական շրջան պետք է ունենա իր բացօթյա մարզասրահը՝ որակյալ գործիքներով կահավորված:
Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ այս պահին գրեթե նման մարզասրահներ չկան, մարդիկ իջնում են Հրազդան գետի մոտ «Չռիկ» անունով հայտնի վայրում պարապում:
Մարությանի խոսքերով, ամեն վարչական շրջան պետք է ունենա իր «Չռիկը».
«Ամեն վարչական շրջան պետք է ունենա այն կետը, որտեղ մարդիկ կհավաքվեն, կմարզվեն, կշփվեն: Երիտասարդությունը ևս կկարողանա մարզվել: Այս առումով մեծ գործ ունենք անելու»: