Մոնումենտի կանաչ տարածքների բռնազավթումը Երեւանի այլանդակման ամենագռեհիկ քայլերից մեկն էր։ Այն սկսվեց ԱԱԾ ընդունելության տան հարեւանությամբ երեք առանձնատների կառուցմամբ, ինչից հետո պրոցեսը բուռն զարգացավ։ Ովքեր էին մոնումենտի տարածքի առաջին զավթիչները.
1. Գագիկ Ջհանգիրյան
2. Գագիկ Հարությունյան
3. Գագիկ Ղազինյան
Հիմա հարցեր նոր Հայաստանի իշխանություններին
Ա/ Կանաչ տարածքների վերականգնման ծրագրի շրջանակներում ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այս տարածքները քաղաքին վերադարձնելու համար։
Բ/ Ի՞նչ բարոյական իրավունքով եւ ինչ ծառայությունների դիմաց է Գագիկ Ջհանգիրյանը նախկին իշխանություններից ստացել նման շռայլ նվեր։
Հանուն արդարության նշենք նաեւ, որ Գագիկ Ղազինյանի եւ Գագիկ Հարությունյանի տները համեմատության մեջ բավականին համեստ են եւ չեն կարող ոտք մեկնել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի շեյխական առանձնատան հետ։