Search
Close this search box.

ԱԱԾ տնօրենը Վահան Շիրխանյանի սենսացիոն նամակի մասին

Վերջերս հրապարակվեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը՝ Ռ. Քոչարյանին: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով ԱԱԾ տնօրենին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարցրեց. «ԱԱԾ-ն ուշադրություն դարձրե՞լ է նամակին ու բովանդակությանը»: «Գլխավոր դատախազի կողմից նամակն ուղարկվել է ԱԱԾ, ՀՔԾ: Մեր կողմից իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որի մասին չեմ կարող բարձրաձայնել: Եթե կլինեն հիմնավոր փաստեր, կտեղեկացնենք»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Խնդրին արձագանքեց նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. «Ազգային անվտանգության տեսանկյունից կարևոր խնդիր կար Մեղրիի հետ կապված ու եթե կլինի իմ աջակությունը, պատրաստ եմ, քանի որ որոշակի ինֆորմացիայի կրող եմ: Ավելին, էն մարդիկ, ովքեր լուրջ տեղեկատվության կրող են, պատրաստ են աջակցել ձեզ: Էն, ինչ վերաբերում է մեր տարածքներին, անձեռնմխելի է»:

Please enter a valid URL