«Ալեքսանդր Սարգսյանի մեկնումն արդյո՞ք եղել է ԱԱԾ-ի թույլտվությամբ»,- դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հարցրին լրագրողները.
«ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործի շրջանակներում, նա դիմել է ՀՀ-ից բացակայելու՝ առողջական խնդիրների հետ կապված: Քննիչի որոշմամբ թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը:
Այո, Հայաստանի տարածքը լքել է մեր գիտությամբ ու ստորագրություն տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կվերադառնա. այս պահին նման պահանջ չկա»,- նշել է Վանեցյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաշիկն Իսպանիայում կյանքն է վայելում: