Search
Close this search box.

Նոր սկանդալ է հասունանում. ուսումնասիրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի կյանքի մութ անկյունները

Նոր սկանդալ է հասունանում Զաքիր Հասանովի դեմ։ Ադրբեջանական անկախ լրատվական գործակալություններից մեկը սկսել է ուսումնասիրել երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կյանքի մութ անկյունները։

Առաջինը ինչ աչք է ծակել գրեթե բոլորի մոտ Հասանովի ընտանիքի անդամների մասին փակ տեղեկությունները։ Կոնկրետ նրա հոր մասին, որևէ պաշտոնական տեղեկություն չկա։

Պարզվել է որ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հայրը՝ Ասկեր Հասանովը, եղել է խորհրդային ԿԳԲ-ի աշխատակից, ով ժամանակին ապրել է նաև Հայաստանում, մասնավորապես Էջմիածնում։ Ասկեր Հասանովը երկար տարիներ ապրել է հենց Հայաստանում։

Աղբյուրը իր անհանգստությունն է հայտնում, քանի որ ըստ իրենց, ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիները միշտ Հայաստանը համարել են իրենց ծննդվայր ու գրեթե ոչ մեկ վատ չի դրամադրվել Հայաստանի դեմ, նույնիսկ Ադրբեջան վերադառնալուց հետո։ Հիմա լրատվականի ու մի շարք ադրբեջանցիների մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ դաստիարակություն է տվել Զաքիրին իր հայրը ու նա ինչպես է վերաբերվում Հայաստանին։

Հնարավո՞ր է արդյոք Զաքիր Հասանովի , դեպի Հայաստան, մասնավորապես Էջմիածին, ձգվող արմատները հիմա ազդում են նրա ծառայության վրա, քանի որ վերջին շրջանում նրանից բողոքում են գրեթե բոլորը՝ երկրի ղեկավարությունից մինչև շարքային քաղաքացիներ։

Նույնիսկ ապրիլյան մարտերի ժամանակ կրած բոլոր ձախողումների պատճառը համարվում է հենց Հասանովը։ Քննարկվում է նաև տարբերակ, որ իրականում պաշտպանության նախարար հենց առաջին օրվանից սկսած նախագահին սխալ է զեկուցել մարտի դաշտում կատարվող իրավիճակը։

Մինչ այս Հասանովի ունեցած խնդիրները քաղաքական և ռազմական ղեկավարության հետ քիչ էին, հիմա էլ սկսել են շրջանառության մեջ դնել նրա հայկական արմատները, ինչը Ադրբեջանում հայրենիքի դավաճանին հավասար մի բան է։ Կարծես հաշված է ՊՆ պաշտոնում Զաքիր Հասանովի օրերը, քանի որ այս ամենին գումարած երկու կողմից ակտիվացել են նախարարի վաղենի հակառակորդ ԶՈւ ԳՇ պետը և նոր հակառակորդ ՊՍԾ հրամանատարը։ Ու այս հետաքննությունը կարող է հենց նրանց ձեռքի գործը լինել։

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL