«Իրավունք» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի կնքահայրը՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը, կրկին ակտիվացել է: Օրեր առաջ ականատեսները նկատել են, թե ինչպես է նա իր «շքախմբով» եկել Օպերայի շրջակա տարածքներում ապամոնտաժված սրճարանների տեղանքը ուսումնասիրելու:
Թե ի՞նչ է այս անգամ մտմտում գործարարը, դժվար է ասել, բայց հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել էր Օպերայի հարակից տարածքում սրճարանների փոխարեն կառուցվող նու պուրակի համար հայտարարել բաց մրցույթ:
Չի բացառվում, որ հենց Խ. Սուքիասյանն էլ ձեռնամուխ լինի իրենով անել այդ տարածքները՝ կանաչապատման պատրվակի տակ»: