«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Կ. Համբարձումյանը հայտարարագրել է հողամաս: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ:
Պատգամավորը հայտարարագրել է նաեւ «MERCEDES-BENZ E 350 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա: Կարեն Համբարձումյանի դրամական միջոցների վերաբերյալ եւս տվյալներ չկան: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 80 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ մինչ այս Կարեն Համբարձումյանը զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը:
Ի տարբերություն վերոնշյալ հայտարարագրի, մարզպետի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էին տվյալներ դրամական միջոցների մասին: Մարզպետի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ուներ 3 000 000 ՀՀ դրամ եւ 1000 ԱՄՆ դոլար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում