ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքացու օր…
Սա տնտեսական հեղափոխության բաղադրիչ՞ է, թե՞ կառավարության պարապության արգասիք։
Մեր նախագծերը մերժում եք, գոնե ձերը բերեք Ազգային ժողով։
Երեք շաբաթը մեկ երկու հարց ենք քննարկում…
Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել:
Տարվա բոլոր օրերը պիտի լինեն քաղաքացունը, այլ ոչ թե մեկը…
Արդեն պարզ են այդ օրվա ֆեյսբուքյան ճառերը գիտակից ու հպարտ քաղաքացու, քաղաքացիական զարթոնքի ու վերածննդի, քաղաքական մշակույթի վերելքի, երջանիկ քաղաքացու, քաղաքացիական հասարակության հաղթանակի ու էլի նման «նվաճումների» մասին…
Իսկ հաջորդ օրը՞…
Հաջորդ օրը դարձյալ կմոռացվի քաղաքացին, քանզի քչերը կհիշեն, որ այդ քաղաքացին զուրկ է աշխատանքից, բնակարանից և արժանապատիվ գոյատևելու տարրական մյուս պայմաններից…