Մոսկվայում բռնել են մանկապիղծին, ով 10 տարի շարունակ երեխային պահել են ստրկության մեջ:
НТВ-ի տվյալներով՝ տղամարդն իր զոհին հանդիպել է 2007 թվականին: Տղան այն ժամանակ ինը տարեկան էր, բայց արդեն ծխում էր, ալկոհոլ օգտակործում և հաճախակի փախչում տնից. հարևանները բացատրում էին դա երեխայի մոր հարբեցողությամբ:
Մանկապիղծը տղային հրավիրել է իր տուն և նրան փակի տակ պահել տաս տարի շարունակ: Միայն մեծանալուց հետո նրան թույլ է տվել երեկոյան դուրս գալ զբոսանքի, որի ընթացքում տղան որեւէ անգամ չի փորձել դիմել փախուստի։
Տղային փրկել են 2017թ.-ին, երբ ոստիկանները կասկածելի անցորդին կանգնեցրել էին փաստաթղթերն ստուգելու նպատակով, որոնք, բնականաբար, առկա չէին: Ստուգելով տվյալները բազայում՝ իրավապահները պարզել են, որ տղան տարիներ շարունակ գտնվել է որոնման մեջ:
Նշվում է, որ տուժածին վերադարձրել են ընտանիք: Նորմալ կյանքի վերադառնալու համար տղան անցնում է վերականգնողական փուլ, որի ընթացքում նա նորից սովորում է գրել և կարդալ:
Տղամարդը խոստովանել է կատարած հանցանքը. Նախկինում ևս բերման էր ենթարկվել նույն հոդվածով:
Նրան սպառնում է 20 տարի ազատազրկում: