Search
Close this search box.

Ռեստարտի տղաներին առաջադրված մեղադրանքը իրավաչափ չէ. Արտակ Գալստյան

Ինձ են դիմել մի խումբ քաղաքացիներ,խնդրելով որպեսզի կարծիք հայտնեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպի և դրան հետևած մեղադրանքի առնչությամբ:
Միանգամից հայտնեմ, որ կարծիքս կլինի սուբյեկտիվ, քանի որ այն հիմնված է ոչ թե գործի փաստական տվյալների, այլ զուտ համացանցում հրապարակված նյութերի վրա:
Այսպես՝
Նորմատիվ Իրավական ակտերի մասին օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը պարտադիր է, եթե նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով և ստորակետերով, բաժանված պայմաններով:
Անձի առևանգման հանցակազմը ձևական է:
Հանցագործությունը ավարտված է համարվում մարդուն առևանգելու՝ նրան փաստացի տիրանալու և այլ վայր տեղափոխելու ու այնտեղ պահելու պահից:
Այսինքն, որպեսզի հանցանքը լինի ավարտված և որակվի անձի առևանգում, պետք է պարտադիր և միաժամանակ առկա լինեն երեք բաղադրիչ՝ անձը պետք է լինի տիրացված, այլ վայր տեղափոխված և պահված:
Ռեստարտի միջադեպի դեպքով, առևանգման փորձ կարելի է դիտարկել, եթե ապացուցվի, որ նպատակը տուժողին այլ վայր տեղափոխելն է եղել և այնտեղ պահելը:
Ըստ համացանցի նյութերի, Ռեստարտի տղաները տուժողին ճիշտ է տիրացել են, բայց աղբարկղ գցելու մտադրությամբ, այլ ոչ թե այլ վայր տեղափոխելու կամ պահելու:
Այս պարագայում բացակայում է, անձի առևանգման հանցակազմի պարտադիր երկու բաղադրիչները՝ այլ վայր տեղափոխելը և պահելը:
Բացի այդ՝ մարդու առևանգման հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրվում է՝
Այն գործողություններով, որը դրսևորվում են մարդուն, նրա կամքին հակառակ բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելով ու այնտեղ պահելով:
Այսինքն՝ որպեսզի առկա լինի անձի առևանգման հանցանքի օբյեկտիվ կողմը պետք է միաժամանակ առկա լինեն վերը նշված պայմանները,որը Ռեստարտի գործողություններում իսպառ բացակայում է:
Տուժողը իր միկրոսոցիալական միջավայրից դուրս չի հանվել, նա գտնվել է փողոցում, դիցուք մի քանի մետր տեղափոխվել է այն կողմ, կամ նրան բռնի փորձել են անցկացնել փողոցը,այս գործողությունը ոչ մի կերպ չի կարելի դիտարկել, որպես միկրոսոցիալական միջավայրից դուրս հանել, առկա չէ նաև տուժողի այլ վայր տեղափոխումը և պահումը:
Հանցագործության օբյեկտիվ կողմի բացակայության դեպքում, ավելորդ է քննարկել խմբի կողմից առևանգումը բռնությամբ կատարված լինելու հանգամանքը,քանի որ չկա հանցագործության օբյեկտիվ կողմ,չկա հանցագործություն,միայն կավելացնեմ, որ ըստ հրապարակված նյութերի ապտակներ հասցնողը եղել է տուժողը, որը ինքը ընդունել է, իսկ Ռեստարտի տղաները ընդհանրապես բռնություն չեն գործադրել, ի դեպ այդ մասին հայտարարել է նաև տուժողը:
Իսկ ինչ վերաբերվում է տուժողին իր բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելուն, ապա իմ սուբյեկտիվ կարծիքով, տուժողը այդ միջավայրից դուրս է եկել 2018թ-ի ապրիլյան հեղափոխությունից հետո:
Իմ ունեցած տվյալներով և իմ կարծիքով անձի առևանգման փորձով մեղադրանք առաջադրելը, իրավաչափ չէ:
Եթե Ռեստարտի տղաները իրավաբանների կարիք կունենան ես և փաստաբան Սուսաննա Սարգսյանը սիրով կստանձնենք նրանց շահերի պաշտպանությունը:

Արտակ Գալստյան

Please enter a valid URL