«Փորձում են ասել՝ երկրում անկայության շրջան է, հեսա տեսեք՝ ինչ ա լինելու և այլն: Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել ա ու եթե հետևից փորձեն «Ֆերարիով» էլ հասնեն, չեն կարող. իրենց էջը փակված է ու իրենք մի ճանապարհ ունեն՝ ներում հայցել ժողովրդից»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ նման մարդիկ ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող՝ «ուզում է միլիոն ծախսեն, ուզում է՝ միլիարդ»: «Էն, որ միլիոնավոր դոլարներ ծախսվում են կառավարության դեմ սև հակաքարոզչության համար ու մենք ընդդեմ դրա ոչ մի բան չենք ձեռնարկում, քանի որ խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, էդ շրջանակները պետք է հասկանան՝ իրենք ՀՀ-ում անելիք չունեն»,- ընդգծեց վարչապետը: