ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանն ու Մարտի 1-ի գործի հետ կապված ուշագրավ հայտարարություն արեց. «Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ ցանկացած հարց քննարկվի օբյեկտիվության շրջանակներում: Մեր կառավարությունը 100 տոկոսով հավատարիմ է դրան, որևէ կասկած չունենաք: Ինչ վերաբերում է հաշվեհարդարի լուրերին, կարծում եմ անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որը դարձել է սիրո, համերաշխության հեղափոխության միջոցով: Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, դրա և հնարավորությունը կար, և ժամանակը, և համատեքստը կարող էր լինել: Խնդրում եմ՝ որևէ մեկին որևէ մի գործողություն չդիտարկել անձնական զգացումների, ընկալումների շրջանակում: Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, ապա մարտի 1-ի պարկուճները փոխվել են: Հնարավոր է՝ դրանով փորձ է արվել թաքցնել բանակի ներգրավվածությունը, կարող է լինել նաև վարկած, որ էդտեղ եղել են այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ: Դա նշանակում է պարկուճների փոփոխությունը նախաձեռնողները պետք է ներգրավվեն ու տան ցուցմունքներ: Պարկուճը եթե լիներ, կնույնականացվեր զենքի հետ, կիմանայինք՝ ով է կրել»: