Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մարտի 18-ին, ժամը 18։30-ի սահմաններում, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարանիշի «Դեռինգեր» ատրճանակ՝ 3 փամփուշտով։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով