ArmLife.am-ի օնլայն հարցմանը՝ արդյո՞ք պետք է փոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, գերակշիռ մասը պատասխանել է, որ նա պետք է գտնվի անազատության մեջ:
Այսպես՝ 79 տոկոսը համոզմամբ՝ Մանվել Գրիգորյանը պետք է գտնվի կալանքի տակ, 15 տոկոսը կարծում է, որ պետք է փոխվի նրա խափանման միջոցը, իսկ 5 տոկոսն էլ դժվարացել է պատասխանե հարցին:
Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, իսկ նրա պաշտպանները հայտնել էին, որ դիմելու են ՄԻԵԴ: