Search
Close this search box.

«Հրապարակ». Եթե Սերժ Սարգսյանը թաքնվի, Վանեցյանը կհայտնաբերի՞

«Հրապարակ» թերթը գրում է. «Պրն Սիմիդյան, Նիկոլ Փաշինյանն իր «վտարանդիության» 11 ամիսն անցկացրել է Ձեր տանը. ի՞նչ էիք անում` չէ՞ր ձանձրանում Փաշինյանը ողջ օրը։ «Նորմալ, մի տան մեջ ապրում էինք»: Իսկ հարեւաննե՞րը։ «Տեղյակ չէին»: Բա Ձեր տուն իսկի մարդ չէ՞ր գալիս։ «Իհարկե, գալիս էին. մեր տունը երկու հարկ է, ինքը հիմնականում մնում էր երկրորդ հարկում»: Իսկ ներքին տագնապ ունեի՞ք, որ, ահա, մեկ էլ ու կարող է Գորիկ Գուրգենիչը հայտնվի, եւ Ձեր ընտանիքի բոլոր անդամներին մեղադրեն «իմանալ-չհայտնելու» հոդվածով:

«Բացարձակ. մենք համոզված էինք, որ ամեն ինչ ճշմարտության ու լավի համար է արվում»: Այն ժամանակ տեսակետ կար, որ ԱԱԾ-ն չէր ցանկանում հայտնաբերել նրան։ «Հատուկ ծառայությունները ջանք չեն խնայել, որ նրան հայտնաբերեն։ Չկարողացան»: Վանեցյանը կկարողանա, չէ՞, հիմա հայտնաբերել, եթե Սերժ Սարգսյանը թաքնվի։ «Եսի՞մ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

 

Please enter a valid URL