Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա էլ իմ զենքը, երբ իմանում եմ, որ Շենգավիթի ու Էրեբունու ուժեղ թաղապետ ընկերներս գալիս են հետս կռիվ տալու՝ Կենտրոնից գիշերային ակումբները, կառաոկեներն ու ստրիպտիզները այլ վարչական շրջաններ տեղափոխելու առաջարկիս համար։ Իսկ իրականում, շենգավիթցիներ և էրեբունցիներ ջան, ձեր թասիբով ցավը տանեմ, ես ընդամենը ուզում եմ, որ մեր Երևանը համաչափ զարգանա, ու ինչ Կենտրոնում կա, նույնը լինի բոլոր շրջաններում։ Էդպես արդար է ու ճիշտ է։
Հ.Գ. Ու վերջում բոլորով գնալու ենք Հալեպ՝ մեր սիրիահայ բարեկամների հետ քեֆ անելու»։