Search
Close this search box.

«Արցախ»-ը դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Արցախ»-ը հյուրընկալվելիս 91-56 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի» ակումբի նկատմամբ և դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դավիթ Քարամյանը (Էրեբունի), ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը, վաստակեց 24 միավոր, 6 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Արցախ»-ն ուժերը կչափի «Ուրարտու» — «Արագած» զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ «Ուրարտու» — «Արագած» առաջին հանդիպումն ավարտվել է 112-90 հաշվով՝ հօգուտ «Ուրարտու» ակումբի: Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր ՝ մարտի 18-ին, ժամը 18:30-ին՝ Օլիմպավանում:

Please enter a valid URL