Search
Close this search box.

Ապամոնտաժելու եմ բետոնապատ ուղեղները` անկախ նրանից, իմ քայլը վենդետա թե վրեժխնդրություն կդիտվի

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր և առհասարակ, ինձ ՀՀ կառավարության շենքում պատահականորեն «հայտնաբերողները» բնավ էլ թող չկարծեն, թե կառավարություն էի գնացել բուֆետում սուրճ կամ ընդմիջում անելու համար: Սա իմիջայլոց:

Իսկ ավելի կոնկրետ, մոտենում է պահը, երբ օրինականությանը չադապտացվող և արդարությանը քմհաճույքով վերաբերվող որոշ դեգեներատներ առերեսվելու են նաև ինձ հետ. Իսկ ինձ քիչ թե շատ ճանաչողները գիտեն՝ ինձ հետ դժվար է խոսել փողի և անարդարության լեզվով:
Այո՛, մոտենում է պահը և ես հավուր պատշաճի Երևանի քաղաքապետի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի օրինակով, առանց մեկ քայլ նահանջի ապամոնտաժելու եմ այդպիսինների չորացած և բետոնապատ ուղեղները` անկախ նրանից, իմ քայլը կորակվի վենդետա, թե անձնական վրեժխնդրություն:
Եվ սա ամենևին էլ սպառնալիք չէ:

Please enter a valid URL