Այսօր գազավորված ըմպելիք արտադրողներն ու նրանց աշխատակիցները Կառավարության դիմաց պահանջում էին հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Նիստի ավարտից հետո ակցիայի մասնակիցներին հանդիպել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով հայտնել է, որ փոխվարչապետի հետ հանդիպումը տեղի կունենա վաղը:
Հիշեցնենք, որ բողոքի մասնակիցները Կառավարությունից պահանջում են վերանայել գազավորված ըմպելիք վրա 30 տոսկոս ակցիզային հարկի կիրառման որոշումը: