Մեր տնտեսական հեղափոխությունը սկսվել է 1997 թվականից, Հրանտ Վարդանյանը սկսել է, եւ մինչեւ հիմա շարունակում ենք իրագործել: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերերից Միքայել Վարդանյանը՝ խոսելով տնտեսական հեղափոխությանը իրենց մասնակցության մասին։
Հարցին՝ անընդհատ խոսվո՞ւմ է նախորդ իշխանությունների օրոք «50-50-ի», գործարարների բիզնեսներին «փայ մտնելու» մասին, իրենք խնդիրներ ունեցե՞լ են, նա պատասխանեց. «Մենք որեւէ շրջանում խոչընդոտ չենք ունեցել, ոչ էլ նկատել ենք դա։ Միշտ ազատ ենք եղել, գործել ենք ի շահ մեր պետության եւ մեր ժողովրդի ու շարունակելու ենք այդպես»։
Նա պնդեց՝ «Գրանդ Հոլդինգ»-ն ամեն տարի աճ է գրանցել։ «Միայն նախորդ տարի 1000 նոր աշխատատեղ է բացվել «Գրանդ հոլդինգում»»,–հավելեց գործարարը։