Քանդման գաղափար չկա, կա միայն կառուցման գաղափար։ Այս մասին Երևանում նորակառույց շենքի բացման արարողության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք հիմա էլ սկսվելու են շենքերի ձեղնահարկերի (մանսարդների) քանդման գործընթա՞ցը։
Մարությանը հերքեց լուրերը՝ պնդելով, որ հակառակ գործընթացն է իրականում տեղի ունենալու․ «Լրիվ հակառակ գործընթացն է տեղի ունենալու։ Մենք սկսելու ենք մանսարդները կառուցելու գործընթաց, որը պետք է լինի բնակիչների ցանկությամբ։ Այն պետք է լինի քաղաքի հինգերորդ ճակատը։ Գործընթացը թույլատրված կլինի գլխավոր ճարտարապետի և մեր ճարտարապետական բլոկի կողմից»։
Մարությանը նշեց, որ Փարիզում ևս այդպիսի մանսարդներ կան, որը գեղեցկացնում են քաղաքը և շենքը։
«Եթե շենքի բոլոր բնակիչները համաձայնեն, որ իրենց շենքի տանիքին ավելացվեն մանսարդները, որոնք լինելու են ճարտարապետական բոլոր նորմերին համապատասխան»,- եզրափակեց Մարությանը։