Ռուս երգչուհի Յուլիա Նաչալովայի երկրպագուները, ընկերներն ու հարազատները սգում են 38-ամյա արտիստուհու մահը։ Երիտասարդ երգչուհու մահն առեղծվածային դատողությունների է դրդել շատ լրագրողների։
Բոլորովին վերջերս հանրությունը սգում էր ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) մահը, ով կյանքից հեռացել է փետրվարի 3-ին։ Ռեփերը, ինչպես եւՆաչալովան, մասնակցել է «Վերջին հերոսը» նախագծի չորրորդ եթերաշրջանին։ Նույն եթերաշրջանի մասնակիցներից էր նաեւ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով մահացել է 2015թ.-ին քաղցկեղի պատճառով։
Հիշատակվում է նաեւ այդ նախագծի այլ եթերաշրջանի մասնակիցների մահվան մասին՝ Յանա Վոլկովա, Կրիս Կելմի եւ Վերա Գլագոլեւա։ Մահացել է նաեւ դերասան Սերգեյ Բոդրով կրտսերը, ով առաջին եթերաշրջանի հաղորդավարն էր։