Search
Close this search box.

Դատարանն այսօր կքննի «Լիդիան»-ի հայցն ընդդեմ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի

Վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ այսօր կքննի «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի։

Ընկերությունը դատարան էր դիմել նախորդ տարվա նոյեմբերի 29-ին։ Այս տարվա մարտի 18-ին նշանակվել է դատական գործով նախնական նիստը։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 27.08.2018թ.-ի թիվ 30-Ա որոշումը։

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել էր ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որեւէ գործողություն կատարելուց մինչեւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը։

Տեսչական մարմնի ղեկավարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու եւ սահմանված կարգով ընթացք տալու համար:

Please enter a valid URL