Search
Close this search box.

Գրիպը կարող է նախորդել ուղեղի կաթվածին

Հետազոտողները վերլուծել են հիվանդների 31 հազար բժշկական քարտերը, որոնք հիվանդանոց են հասցվել ուղեղի կաթվածի ախտանշաններով: Մասնագետները պարզել են, որ առկա է համահարաբերակցություն. գրիպով հիվանդացությունը հարաբերվում է ուղեղի արյունազեղման ռիսկին:

Մասնավորապես, գիտնականները հայտնաբերել են, որ շատ դեպքերում գրիպը նախորդում է ուղեղի կաթվածին: Այսպես, այն մարդկանց շրջանում, ովքեր ուղեղի կաթվածից 15 օր առաջ հիվանդացել են գրիպով, ուղեղի հարվածով հոսպիտալացումները 40%-ով ավելի են եղել, քան նրանց շրջանում, ովքեր գրիպով չեն հիվանդացել: Հետազոտողները եզրակացրել են, որ գրիպով հիվանդանալու դեպքում ուղեղի կաթվածի ռիսկը պահպանվում է ևս մեկ տարի:

«Պատճառն այն է, որ գրիպը կարող է ազդել քներակի ստենոզի վրա, ինչի պատճառով խախտվում է արյան հոսքը ուղեղ, և ստեղծվում է բարենպաստ միջավայր թրոմբների ձևավորման համար»,- հայտնել են նախագծի հեղինակները:

Գրիպով հիվանդացած մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս մեծ ուշադրություն դարձնել պարանոցի և գլխի ցավերին: Հիվանդագին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի: Փորձագետները հավելել են, որ դա հաճախ ուղեղի կաթվածի պատճառ է դառնում 45 տարեկանից երիտասարդ հիվանդների դեպքում:

Please enter a valid URL