Search
Close this search box.

Մոսկվայի սրճարաններից մեկում ադրբեջանցի ներգաղթյալը կրակել է այցելուի հետույքին

Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող սրճարաններից մեկում ներգաղթյալը կրակել է տղամարդու հետույքին, որը վիրավորել էր իրեն, հայտնել են իրավապահները։

Իրավապահների խոսքով՝ վիճել են Տաջիկստանից և Ադրբեջանից ներգաղթյալները՝ աղջկա պատճառով, քանի որ տղամարդիկ չեն կողմնորոշվել, թե ով նրա հետ կպարի։ Երբ այցելուները փողոց են դուրս եկել, ադրբեջանցին զենքով կրակել է հակառակորդի հետույքին։

Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել։ Նրան կրակողը դեպքի վայրից անհետացել է, այժմ տղամարդուն հետախուզում է ոստիկանությունը։

Please enter a valid URL