Search
Close this search box.

Կորսված հույսի վերականգնում. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

էս սարն իմն է, էս ծառն իմն է սկզբունքով առաջնորդվող մարդկանց դժվար է ինչ-որ բան բացատրելը… առավել ևս երբ նրանց անվերապահ թվում է՝ դա «իրենց տարածքն է»…
Ինչպես ասում են, մարդու լեզուն ոսկոր չունի և փնտրում ու գտնում է որևէ բնորոշում՝ սեփական պատկերացումների ու տպավորությունների արդյունքը պահ տալով բնատուր սրամտությանը:
Նույնիսկ գավազանի հարվածն այնքան չի ցավեցնում մարդուն, որքան լեզվի հարվածը: Թեկուզ լեզուն ոսկոր չունի, բայց ոսկոր է փշրում: Սակայն պարզվում է, ոչ միշտ է այդպես…
Հ.Գ. Այս առումով հարգանքի է արժանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի զսպվածությունը: Վերջին մի քանի օրերի ընթացքում նրա անձին վերաբերվող վիրավորանքներ էին տարածվում, սակայն Վիկտոր Մնացականյանը երբևէ իրեն թույլ չտվեց զրպարտիչներին անձնական մակարդակի պատասխաններ տալ: Ու այս քայլով էլ նա ցույց տվեց, որ ոչ ոք և ոչինչ չի կարող իրենց կանգնեցնել Երևանի կենտրոնը վերականգնելու մտադրությունից:
Հ.Գ. Իսկ Երևանի քաղաքապետի որոշումը միանգամայն իրավաչափ է: Օպերայի հարակից տարածքի «ազատագրումը» սոսկ ժամանակավոր կառույցների և տաղավարների ապամոնտաժում չէ, այն համահայկական խնդիր է… կորսված հույսի վերականգնում…

Please enter a valid URL