Search
Close this search box.

«Ժողովուրդ». Դատախազությունը դեմ չէ ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառքով ձայն հավաքածների վճռին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատրաստվում բողոքարկել Երևանի 2017թ. ավագանու ընտրություններից առաջ բացահայտված «Զիբիլիքսի» գործով` ՀՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու համար մեղադրվող 11 ամբաստանյալների դատավճիռը:

Հիշեցնենք, որ դատարանը վճռեց Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանին և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի` 2 միլիոն 500 հազար դրամ գումարի չափով: Տուգանք էր նշանակվել նաև մյուս մեղադրյալներին:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ արդյոք կբողոքարկեն դատարանի դատավճիռը: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դատական ակտը ստացվել է, ուսումնասիրվել, բողոք ներկայացնելու բավարար հիմքեր չկան: Ի դեպ, այս գործով նաև մաս կա անջատված՝ կազմակերպիչների հետ կապված»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL