Աջափնյակի ղեկավարի առաջին տեղակալ Արամ Մանուկյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»։ Ի դեպ, Արամ Մանուկյանը մինչ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը՝ Երևանի ավագանում անդամ էր՝ «Իմ քայլ»-ը խմբակցությունից:
Հիշեցնենք՝ Աջափնյակի ղեկավարը Գևորգ Բաբայանն է։