Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ճանապարհային Ոստիկանությունում հերթական անգամ ոչնչացվեց 5 տասնյակից ավելի կեղծ համարանիշներ:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Ճանապարհային Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի, Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ «մսաղացին հանձնվեցին» «Ռոբը», «Սերժուլիկը», «Պողոսը», «Բոբը» և այլ «ալիֆռանգի անուններով» կեղծ համարանիշները, որոնք հայտնաբերվել են Ճանապարհային Ոստիկանության ծառայողների կողմից և պարզվել է, որ նշված համարանիշները կեղծ են, իսկ վարորդներն էլ նշված արարքի համար ենթարկվել են վարչական պատասխանատվության:
[smartslider3 slider=86]